Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս

Նրանք արժանացել են անվանական կրթաթոշակի

Աննա Գևորգյան, ստոմատոլոգիական ֆակուլտետ, 3-րդ կուրս, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու. «Երջանիկ եմ և անչափ ուրախ, որ շնորհք եմ գտել երկնքից և հասել այս ամենին...»:

 

Ես Աննա Գևորգյանն եմ: Ծնվել և մեծացել եմ Երևանում, մի ընտանիքում, որտեղ թե´ ներկայիս, թե´ ապագա միակ բժիշկը ես եմ: Ավարտել եմ Երևանի «Քվանտ» վարժարանը: 

 

Ուսումնառության ընթացքում մասնակցել մի շարք օլիմպիադաների: 2008թ. մասնակցել եմ Գևորգյան ճեմարանում անցկացված հայոց լեզվի հանրապետական օլիմպիադային` արժանանալով 2-րդ կարգի պատվոգրի: 2009թ. հաղթել եմ կենսաբանության հանրապետական օլիմպիադայում և ներկայացրել Հայաստանը Ճապոնիայում կայացած կենսաբանության միջազգային օլիմպիադայում: Հաճախել եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ազգ» օրաթերթի կողմից կազմակերպված լրագրության 9-ամսյա դասընթացին, որի ընթացքում հոդվածներս բազմիցս տպագրվել են «Ազգ» թերթում:

 

2009-ին ընդունվել եմ ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական ֆակուլտետը: Ներկայումս սովորում եմ 3-րդ կուրսում: Սիրում եմ համալսարանս և անկեղծորեն այն կարծիքին եմ, որ այն մեր երկրում լավագույնն է: Ամենամեծ ցանկությունս այն է, որ մեր ուսանողները ձգտեն ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել, այլև նախանձավոր լինեն մարդկային և երկնային իմաստությանը: 

 

Ամենակարևորը բժշկի կոչման համար սա է հենց` վստահություն ներշնչել անձիդ հանդեպ և հավատ, որ կօգնես ու կբարձրացնես մարդուն: 

 

Մասնագիտությունիցս զատ հետաքրքրվում եմ հոգեբանությամբ և լրագրությամբ: Կարծում եմ, որ նախասիրություններս և մասնագիտությունս սերտորեն կապված են: Գերխնդիրս մեկն է` օգնել մարդուն: Հավատում եմ, որ Աստծո կամքով կկարողանամ հաջողել այն, ինչի համար կանչված եմ…

 

Համալսարանական ընկերներիս խորհուրդ կտամ այն, ինչով ինքս եմ առաջնորդվում: Սիրով մոտեցեք այն ամենին, ինչ անում եք և առաջնորդվեք բացառապես սիրով ու պատասխանատվությամբ: Վստահեցնում եմ, որ այդ դեպքում կհասնեք երազանքին ու իրականություն կդարձնեք թեկուզև ամենահամարձակ նպատակները, որ անհնար են թվում ողջ աշխարհին… Ես հավատում եմ հրաշքների և կյանքումս եղած բազում ձեռքբերումներն ու հաղթանակները վկայությունն են այն բանի, որ յուրաքանչյուրին, ով հավատում է, կարող են շնորհվել ամենանվիրական հրաշքներն ու օրհնությունները կյանքի…

 

Գայանե Թումյան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 4-րդ կուրս,

Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակառու

 

Ես Գայանե Թումյանն եմ: Սովորում եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Այս տարի արժանացել եմ Ռուբեն Յոլյանի անվան կրթաթոշակի: 

 

Ծնվել եմ Երևանում: Սովորել և ավարտել եմ թիվ 29 միջնակարգ դպրոցը: Մեծացել եմ բժիշկների ընտանիքում: Բժշկական համալսարան եմ ընդունվել քիմիա առարկայի հանդեպ տածած իմ մեծ սիրո պատճառով: Պատանեկան տարիքից մտածել եմ, թե որն է կյանքի իմաստը: Իմ կյանքի իմաստը տեսնում եմ լավ բժիշկ դառնալու մեջ ու կարծում եմ, որ եթե անգամ մեկ մարդու կյանքը դարձնեմ ավելի երջանիկ և բարեկեցիկ, ուրեմն իզուր չէր այսքան սովորելս: Ազատ ժամանակս փորձում եմ հնարավորինս ակտիվ անցկացնել: Փոքրուց զբաղվում եմ պարահանդեսային պարերով, որոնք արդեն կյանքիս մի մասն են կազմում:

 

Համալարանում սովորելու առաջին իսկ օրերից, ես շրջապատված եմ եղել բանիմաց, հոգատար դասախոսներով, պատրաստակամ վարչական աշխատակիցներով` ովքեր ամեն հարցում աջակցում են մեզ:

 

ԵՊԲՀ-ում սովորելը կյանքիս հաջողություններից մեկն եմ համարում: Շնորհակալ եմ համախմբեցիներիցս` ուսանողական տարիներս կիսելու և ջերմությամբ լցնելու համար: 

 

Կցանկանայի, որպեսզի մեր համալսարանում առավել մեծ ուշադրություն դարձվեր պրակտիկ գիտելիքների վրա: Դա հնարավորություն կտար զգալիորեն իջեցնել բժշկական սխալների մակարդակը երիտասարդ բժիշկների շրջանում: Կցանկանայի մեր համալսարանը տեսնել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների շրջանակում:

 

Թույլ տվեք խոսքս ավարտել Մարգարետ Ֆուլերի թևավոր խոսքերից մեկով.«Եթե դուք գիտելիք ունեք, ապա թույլ տվեք, որ ուրիշները վառեն նրանից իրենց ջահերը»:

 

Ելենա Սարգսյան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու

 

Ծնվել եմ Երևանում, 1992թ. հոկտեմբերի 16-ին: 1998-2008թթ. սովորել եմ Ա.Ս.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, որը ավարտել եմ գերազանց առաջադիմությամբ: 2008-ին ընդունվել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետ: Համալսարանում սովորելու տարիներին մասնակցել եմ ներբուհական և միջբուհական տարբեր մրցույթների:

 

Օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ 2009թ. մասնակցել եմ Պուշկինյան արվեստի միջազգային երիտասարդական փառատոնին և «Կարդում, խոսում և երգում ռուսերեն» 6-րդ միջբուհական փառատոն-մրցույթին: Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի նախաձեռնությամբ 2011թ. մասնակցել եմ լողի միջբուհական մրցումներին: Ելույթ եմ ունեցել կենսաքիմիայի ամբիոնում կազմակերպված ուսանողական կոնֆերանսում ռեֆերատիվ զեկույցով: Ներքին հիվանդությունների ամբիոնում կատարել եմ գիտական աշխատանք: Զեկույցով հանդես եմ եկել 2010թ. ապրիլին Երիտասարդ գիտնականների միջազգային կոնգրեսում, ինչպես նաև 2010թ. սեպտեմբերին Ամստերդամում մասնակցել եմ աուտոբորբոքային հիվանդությունների 6-րդ միջազգային կոնգրեսին: 2010թ. հոկտեմբերին մասնակցել եմ ԵՊԲՀ 90-ամյակին նվիրված միջազգային կոնգրեսի ներքին հիվանդությունների սեկցիային: 2011թ. սեպտեմբեր-հոկտեմբերին հաճախել եմ «Բժշկական և կենսաբանական հետազոտություններում վարքային թեստերի կիրառումը» ամառային դպրոց: 2009թ. ճանաչվել եմ ՀՕՖ կրթական դրամաշնորհի մրցույթի հաղթող: Համահեղինակ եմ 2 գիտական թեզիսների: Տիրապետում եմ ռուսերենին և անգլերենին, ուսումնասիրում եմ իսպաներեն և գերմաներեն: Սիրում եմ դասական երաժշտություն: Ազատ ժամանակ դիտում եմ հեռուստատեսային ֆիլմեր և տարբեր հաղորդումներ: Սիրում եմ համեղ ուտեստներ պատրաստել և ձևավորել: Համախմբեցիներիս վերաբերվում եմ սիրով և ջերմությամբ:

 

Նաիրա Սարգսյան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, 4-րդ կուրս

Լևոն Հովանիսյանի անվան կրթաթոշակառու

 

Ես Նանա Սարգսյանն եմ: Այս տարի արժանացել եմ Լևոն Հովհաննիսյանի անվան կրթաթոշակի: Մանկուց ցանկացել եմ բժիշկ դառնալ և, ընդունվելով բժշկական համալսարան, միշտ առաջնային եմ համարել ուսումը: Չնայած դասերը զբաղեցնում են ժամանակիս մեծ մասը, այնուամենայնիվ ունենում եմ ազատ ժամանակ, որը նախընտրում եմ անցկացնել ընկերներիս հետ: Կարծում եմ, որ ունենալով նպատակ և կարողանալով ճիշտ օգտագործել սեփական ժամանակը, յուրաքանչյուրն էլ կարող է հասնել հաջողությունների: Համոզված եմ` մեր համալսարանում կան շատ նպատակասլաց, աշխատասեր ուսանողներ, որոնք մի քանի տարի հետո մեծ բարձունքների են հասնելու: Կարծում եմ հենց նրանք է, որ պետք է իրենց մեծ ներդրումն ունենան մեր համալսարանի զագացման գործում: Մեզանից յուրաքանչյուրը իր հաջողությունների, ձեռքբերումների համար պարտական է այն մարդկանց, ովքեր միշտ մեր կողքին են եղել: Շատ եմ կարևորում ընտանիքիս` հատկապես ծնողներիս մեծ դերը իմ հաջողությունների մեջ: Նրանք են դեռ մակուց սերմանում մեր մեջ պարտաճանաչություն, ազնվություն, ինքնուրույնություն և մարդկային շատ ու շատ դրական արժանիքներ: 

 

Իմ կարծիքով մարդ ինչ գսործով էլ զբաղվի, նախ և առաջ պետք է սիրի իր աշխատանքը` հաջողության հասնելու համար: 

 

Ես կցանկանայի իմ խոսքն ավարտել մեծն Գուրմոնի թևավոր խոսքով. «Իմանալ այն, ինչ գիտեն բոլորը, նշանակում է ոչինչ չիմանալ: Գիտելիքը սկսվում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ»:

 

Հայտնի են դարձել Երևանի պետական բժշկական համալսարանի 2012-13 ուստարվա անվանական կրթաթոշակառուները: ԵՊԲՀ ֆակուլտետներից յուրաքանչյուրը ներկայացրել էր իր 3-ական թեկնածուների անունները, որոնցից մրցանակաբաշխության հանձնաժողովն ընտրել է լավագույններին: «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿ»-ի համար արդեն ավանդույթ է` ամեն տարի ներկայացնել Երևանի պետական բժշկական համալսարանի անվանական կրթաթոշակառուներին: Այս տարին նույնպես բացառություն չէ և մենք սիրով մեր ընթերցողի, մեր բուհի ուսանողների ուշադրությանը ներկայացրինք 2012-13 ուստարվա անվանական կրթաթոշակառուներին:

Հեղինակ. Լիլիթ Վարդանյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կյանք է մտնում համակարգչային քննությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-2012 ուստարվա առաջին կուրսի ամառային քննաշրջանը կանցկացվի համակարգչային ծրագրով...

Նորույթներ բժշկական կրթության համակարգում

Գիտխորհուրդը նախ միաձայն հաստատեց ռեկտորատի երաշխավորությունը ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 430 խմբի ուսանողուհի Ելենա Սարգսյանին և ստոմատոլոգիական ֆակուլտետի 337 խմբի ուսանողուհի...

Միջազգային գիտաժողովի մասնակիցները ԵՊԲՀ-ում
Միջազգային գիտաժողովի  մասնակիցները ԵՊԲՀ-ում

Օրերս Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ (նախագահ` պրոֆ. Ա.է. Հակոբյան) Ծաղկաձորում անցկացվեց «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով...

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հղումը վեհաժողովի մասնակիցներին
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հղումը վեհաժողովի մասնակիցներին

Ինձ համար հաճելի պարտականություն է ջերմորեն ողջունել բոլորիդ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովի աշխատանքները սկսելու կապակցությամբ...

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակի առիթով ստացված շնորհավորական ուղերձներ

Որպես Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիայի նախագահ` հաճույքով եմ գրում այս միջոցառման` ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի կողմից կազմակերպված 2-րդ միջազգային վեհաժողովի կապակցությամբ...

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը:
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ  ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը:

Մայիսի 24-ին մեկնարկեց  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը: Վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը...

Հանձնվեցին DAAD-ի 2012-2013 ուստարվա կրթաթոշակները
Հանձնվեցին DAAD-ի  2012-2013 ուստարվա կրթաթոշակները

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի` DAAD-ի կողմից 2012-2013 ուումնական տարում հայ գիտնականներին և տարբեր բուհերի ուսանողներին շնորհվել է 89 կրթաթոշակ (12-ը` բժշկական մասնագիտությամբ)` Գերմանիայում...

Վահան Արծրունի
Վահան Արծրունի

Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Արծրունին ծնվել է 1857թ., Նոր Բայազետում...

Հայ բժիշկերի կյանքից
Օտարերկրացի ուսանողներին առնչվող հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները
Օտարերկրացի ուսանողներին առնչվող հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները

Մեր հարցերին պատասխանում է  օտարերկրացիների ուսուցման դեկան բ.գ.թ., դոցենտ Աննա Վլադիմիրի Սարգսյանը։

 

–   Նախ կխնդրեի ներկայացնեք ձեր ֆակուլտետը, ուսանողներին, հիմնականում ո՞ր երկրներից են նրանք և ի՞նչ կյանքով են ապրում...

ԵՊԲՀ ուսանողները մայիսյան հաղթանակները տոնեցին ճանաչողական արշավով
ԵՊԲՀ ուսանողները  մայիսյան հաղթանակները տոնեցին  ճանաչողական արշավով

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնեցին արշավ` Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխ-սար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով...

Եռագույնի ծփանքը
Եռագույնի ծփանքը

Հունիս ամիսն է: Շոգ է: Բայց ես հոգեպես զովացել եմ, քանի որ նորից քայլերս ինձ բերել են եռաբլուր: Շուտով մեր ազգային խորհրդանշանների տոնն է: Կարելի է մի քիչ խորհել այստեղ, քանի որ ես էլ այս դարի զավակների պես կրում եմ զանազան...

Ամբիոնական ՈՒԳԸ
Ամբիոնական ՈՒԳԸ

Գաղտնիք չէ, որ բուհական գիտությանը գնալով ավելի մեծ տեղ է հատկացվում: Եվ սա բնական է: Բուհում են գտնվում այն գիտնականները, ում հետազոտությունները, գիտական հայտնագործությունները մեծ կշիռ ունեն գիտության ասպարեզում...

Ցավալի է, բայց` փաստ. ավանդականի, ոչ ավանդականի և գիտական բժշկության մասին
Ցավալի է, բայց` փաստ. ավանդականի, ոչ ավանդականի և գիտական բժշկության մասին

Ցավալի է, բայց` փաստ, որ գնալով ավելի է խճճվում այն համակարգումը, որը վերաբերում է ժողովրդական, ավանդական և ոչ ավանդական բժշկությունների տարբերակմանը: Ժամանակին, երբ մամուլում և հեռուստատեսությամբ համարյա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Այվազովսկի

Համաշխարհային ճանաչման արժանացած մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու առնչությամբ սովետական հանրագիտարանները լռության էին մատնում նրա ազգային պատկանելությունը, նրան անվանելով ռուս նկարիչ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ